Տեղորոշման մեթոդների մասին
Քարտեզները ցուցադրում են քարտեզի վրա Ձեր գտնվելու վայրը՝ օգտագործելով GPS կամ A-GPS:
Գլոբալ տեղորոշման համակարգը (GPS) Ձեր գտնվելու վայրը հաշվարկելու համար օգտագործվող
արբանյակային տեղորոշման համակարգ է: Օժանդակված GPS (A-GPS)-ը ցանցային ծառայություն է,
որն օգտագործում է տեղական ցանցի տեղեկությունները՝ GPS տեղորոշման արագությունն ու
ճշգրտությունը բարելավելու համար:
A-GPS տվյալներ ներլցնելը ներառում է Ձեր ծառայության մատակարարի ցանցով տվյալներ
փոխանցելը: Ռոումինգ օգտագործելու ընթացքում, այսինքն՝ Ձեր ծառայության մատակարարի ցանցից
դուրս տվյալների փոխանցման դիմաց գանձվող վճարը կարող է լինել նախատեսվածից բարձր: Հետևաբար,
ռոումինգ օգտագործելու դեպքում A-GPS–ը կանխադրված չի օգտագործվում, սակայն դա նշանակում է,
որ Ձեր գտնվելու վայրը հաշվարկելը կարող է տևել ավելի երկար, քան A-GPS-ն օգտագործելու դեպքում:
Ռոումինգի ընթացքում A-GPS օգտագործելը թույլատրելու համար ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Միացնլիություն
>
GPS
>
Ինտ. օժնդկմամբ GPS
: Տվյալների փոխանցման
տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Գլոբալ Դիրքավորման Համակարգը (GPS) գործարկում է Միացյալ Նահանգների կառավարությունը, որը
համակարգի ճշգրիտ աշխատանքի և սպասարկման միակ պատասխանատուն է: Տեղորոշման ճշգրտությունը
կարող է փոփխվել Միացյալ Նահանգների կառավարության կողմից GPS արբանյակների վրա կատարվող
փոփոխությունների հետևանքով և ենթակա է փոփոխման՝ ԱՄՆ Պաշտպանության Դեպարտամենտի
քաղաքացիական GPS ռազմավարության և Ֆեդերալ ռադիոնավագնացության պլանից կախված:
Արբանյակների անհաջող դիրքերում գտնվելը նույնպես կարող է ազդել չափումների ճշտության վրա: Ձեր
գտնվելու վայրը, շենքերի ու բնական արգելքների առկայությունը, ինչպես նաև եղանակային պայմանները
Քարտեզներ
27
նույնպես կարող են ազդեցություն ունենալ GPS ազդանշանների առկայության ու որակի վրա: GPS
ազդանշանները գուցե հասանելի չլինեն շենքերի ներսում կամ մետրոյում և կարող են թուլանալ բետոնի
կամ մետաղի պես նյութերի պատճառով:
GPS համակարգը չպետք է օգտագործվի որպես տեղորոշման ճշգրիտ սարք. ինչպես տեղորոշման, այնպես
էլ տարածության մեջ տեղաշարժվելու նպատակով կողմնորոշման համար չպետք է ապավինել