Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել (E)GSM 850, 900, 1800 և 1900 ՄՀց ցանցեր-ում օգտագործման համար:
Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային կայքերին միանալու համար նախապես տեղադրված էջանիշեր ու հղումներ և դեպի
երրորդ անձանց կայքեր մուտք գործելու հնարավորություն տալ: Դրանք կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-ն դրանց համար որևէ
պատասխանատվություն չի ստանձնում: Եթե այդպիսի կայքեր եք մտնում, նախազգուշական միջոցներ ձեռնարկեք անվտանգության կամ դրանց
բովանդակության առնչությամբ:
32
Կանաչ խորհուրդներ
Ուշադրություն.
Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է, որ սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը,
երբ անլար սարքի օգտագործումը կարող է ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ ներկայացնել:
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական
իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է արգելել որոշ պատկերների, երաժշտության
և այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:
Սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար ստեղծեք պահեստային պատճեններ կամ դրանք գրի առեք:
Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝ անվտանգության վերաբերյալ մանրամասն հրահանգներ ստանալու համար: Մի
միացրեք անհամատեղելի սարքեր:
Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները կարող են տարբերվել Ձեր սարքի էկրանին ցուցադրվածներից:
Ձեր սարքի մասին այլ կարևոր տեղեկություններ ստանալու համար` տե՛ս օգտագործողի ուղեցույցը: