Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության
միջազգային ուղեցույցներով սահմանված սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից
և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից
կամ առողջական վիճակից:
Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի համար օգտագործում են կլանման տեսակարար կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող
չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/
կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված ամենաբարձր
հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է առավելագույն
արժեքից ցածր լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ հզորությունը միայն: Այս արժեքը
փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես՝ այն բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք գտնվում:
Համաձայն ICNIRP ուղեցույցի՝ սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.80 Վտ/կգ:
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների
և չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել
www.nokia.com ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի տեղեկատվական էջում: